ուրբաթ, մայիս 31
31 / 5 / 2024
 Խոշոր ավտովթար Կոտայքի մարզում. կա տուժած

Խոշոր ավտովթար Կոտայքի մարզում. կա տուժած

Երեկ՝ հունվարի 5-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Այս մասին տեղեկացնում է Shamshyan.com

Նշվում է, որ ժամը 23։40-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհի 11 կմ հատվածում բախվել են Երևանի բնակիչներ՝ 21-ամյա Նարեկ Էլիզարովի վարած Lexus G 470 մակնիշի 30 ON 001 համարանիշի և 27-ամյա Դավիթ Բադեյանի վարած Mercedes մակնիշի 35 ZX 179 համարանիշի ավտոմեքենաները։

Վթարի հետևանքով Mercedes-ի վարորդ Դ. Բադեյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն։ Ֆոտոլրագրողը հայտնում է, որ Mercedes-ը այնուհետև դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել շինության պատին։

Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարել է ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի ավագ հետաքննիչ Արթուր Մինասյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։

Օպերատավորեն ժամանել էին նաև ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչները։ Ֆոտոլրագրողը հայտնում է, որ բախման հետևանքով էլ Lexus-ի առջևի աջ կողմի անվահեծանը կոտրվել էր։

  • Կիսվել: