ուրբաթ, հունիս 26
26 / 6 / 2026
Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհին բшխվել են «Nissan Rogue»-ը և «Volkswagen»-ը. կա 5 վիրավnր

Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհին բшխվել են «Nissan Rogue»-ը և «Volkswagen»-ը. կա 5 վիրավnր

Այսօր՝ փետրվարի 22-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 11։15-ի սահմաններում Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի 37 կմ հատվածում բախվել են «Nissan Rogue» մակնիշի և «Volkswagen» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով վերջինը գլխիվայր շրջվել է, իսկ «Nissan Rogue»՝ կողաշրջվել։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 5 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Հրազդան» բժշկական կենտրոն, որտեղից վիրավորների մի մասին տեղափոխել են Երևանի հիվանդանոցներից մեկը։

Դեպքի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, պարզվում են վարորդների և վիրավորների ինքնությունը։

  • Կիսվել: