շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Խոշոր ավտովթար Գեղարքունիքի մարզում. Նորատուսում բախվել են Volkswagen-ն ու ИЖ-ը (Будка Москвич)

Խոշոր ավտովթար Գեղարքունիքի մարզում. Նորատուսում բախվել են Volkswagen-ն ու ИЖ-ը (Будка Москвич)

Այսօր՝ դեկտեմբերի 9-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 15։40-ի սահաններում Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի՝ Նորատուս գյուղի վարչական տարածքում բախվել են Volkswagen և ԻԺ (Будка Москвич) մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, տուժածներ չկան։ Օպերատիվորեն ժամանել են ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Էդգար Սուսլիյանի, դասակի հրամանատար Վաչագան Ոսկանյանի գլխավորությամբ։

Օպերատիվորեն ժամանել են նաև ոստիկանության Գավառի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Պետրոսյանի գլխավորությամբ։ Վթարի փաստով ՃՈ-ում նյութեր են նախապատրաստվում, որտեղ էլ պարզվում է վարորդների ինքնությունը։ 

  • Կիսվել: