չորեքշաբթի, մայիս 1
1 / 5 / 2024
Խոշոր ավտովթար՝ Գեղարքունիքի մարզում. 28-ամյա վարորդը Ford Explorer-ով «Սարի խաչ» տարածք բարձրանալիս կողաշրջվել է. կա վիրավոր

Խոշոր ավտովթար՝ Գեղարքունիքի մարզում. 28-ամյա վարորդը Ford Explorer-ով «Սարի խաչ» տարածք բարձրանալիս կողաշրջվել է. կա վիրավոր

Այսօր՝ հոկտեմբերի 21-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 11:30-ի սահմաններում Գեղարքունիքի մարզի բնակիչ 28-ամյա Սիփան Քարամյանը իր վարած Ford Explorer մակնիշի ավտոմեքենայով Երանոս բնակավայրի «Սարի խաչ» կոչվող տարածք ընթանալիս, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել ճանապարհի երթևկելեի գոտուց և կողաշրջվել:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով ուղևոր, Գեղարքունիքի մարզի բնակիչ 23-ամյա Ս. Քարամյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Մարտունի» բժշկական կենտրոն:

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային ծառայության Գեղարքունիքի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 2-րդ դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Ալբերտ Մարտիրոսյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Իգոր Ղազարյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչներ Ներսիկ Գրիգրոյանի, Բակուր Սարիբեկյանի և դասակի հրամանատար Գրիշա Գաբրիելյանի գլխավորությամբ:

Դեպքի վայր է ժամանել Ոստիկանության Մարտունու բաժնի պետ Ստեփան Հակոբյանը:

Վթարի մասին Ոստիկանության Մարտունու բաժնից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի Քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Մարտունու քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ:

Վթարի փաստով Մարտունու քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ:

Գ. Շամշյանի տեղեկություններով վարորդն ու վիրավորը ազգականներ են:

Լուսանկարները՝ Յուրա Գաբրիելյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն
© https://shamshyan.com/hy/article/2023/10/21/1248555

  • Կիսվել: