հինգշաբթի, ապրիլ 18
18 / 4 / 2024
Խոշոր ավտովթար Երևանում. 26-ամյա վարորդը Opel-ով բախվել է էլեկտրասյանը, 3 վիրավորներից 2-ը ծայրահեղ ծանր են

Խոշոր ավտովթար Երևանում. 26-ամյա վարորդը Opel-ով բախվել է էլեկտրասյանը, 3 վիրավորներից 2-ը ծայրահեղ ծանր են

Երեկ՝ մայիսի 10-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 20։00-ի սահմաններում Երևան քաղաքի Հաղթանակ թաղամասի բնակիչ՝ 26-ամյա Արմեն Խաչատրյանը իր վարած Opel մակնիշի 36 RՍ 729 համարանիշի ավտոմեքենայով Բագրատունյաց 2/10 թիվ 50 հասցեի դիմաց բախվել է էլեկտրասյանը։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդ Ա. Խաչատրյանն ու նրա ուղևորներ՝ Երևան քաղաքի Սարի թաղի բնակիչ, 28-ամյա Կարեն Խաչատրյանն ու Դավիթ Սարգսյանը, ում տվյալները պարզվում են, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Աստղիկ» բժշկական կենտրոն։ Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 6-րդ դասակի ծառայողները՝ ավագ տեսուչ Լևոն Բադալյանի գլխավորությամբ:

Վթարի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Հակոբ Մասչյանը տեղեկությունը փոխանցել է Ճանապարհային Ոստիկանության ճանապարհա-տրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է հերթապահ խումբը՝ բաժանմունքի պետ Խաչիկ Սամվելյանի, ավագ հետաքննիչ Ժիրայր Մարգարյանի գլխավորությամբ: Հետաքննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է Երևանի ՃՈ պահպանվող հատուկ տարածք։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

  • Կիսվել: