շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Խոշոր ավտովթար` Արցախում. կան տուժածներ

Խոշոր ավտովթար` Արցախում. կան տուժածներ

Սեպտեմբերի 30-ին-ին ժամը 07:30-ի սահմաններում Հադրութ քաղաքի բնակիչ, 1971թ.ծնված Տ. Մ.-ն վարելով «ՎԱԶ-21214» մակնիշի ավտոմեքենան, Հադրութ-Ստեփանակերտ ավտոճանապարհի 18-րդ կիլոմետրին բախվել է Հադրութ քաղաքի բնակիչ,1994թ.ծնված Մ.Հ.-ի վարած «ՎԱԶ-21214» մակնիշի ավտոմեքենային,ինչի հետևանքով վերջինս ընթանալով մոտ 8 մետր բախվել ճանապարհի աջ կողմում կայանված Ասկերանի շրջանի բնակիչ, 1987թ.ծնված Է. Ս.-ի վարած «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենային և կողաշրջվել, ինչի հետևանքով Մ. Հ.-ն, Հադրութ քաղաքի բնակիչ,1996թ.ծնված Գ. Հ.-ն, Ասկերանի շրջանի բնակիչներ՝1987թ.ծնված Է. Ս.-ն և 1992թ.ծնված Ս. Ս.-ն ստացած մարմնական վնասվածքներով տեղափոխվել են բուժհաստատություն։

Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Հադրութի շրջանային բաժինը:

 

  • Կիսվել: