շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Խոշոր ավտովթար Արարատի մարզում. բախվել են BMW-ն ու ВАЗ 2107-ը. կա 6 վիրավոր, այդ թվում՝ անչափահասներ

Խոշոր ավտովթար Արարատի մարզում. բախվել են BMW-ն ու ВАЗ 2107-ը. կա 6 վիրավոր, այդ թվում՝ անչափահասներ

Երեկ՝ նոյեմբերի 25-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 12:00-ի սահմաններում Դալար գյուղի վարչական տարածքում բախվել են Արարատի մարզի բնակիչներ, 36-ամյա Մառլեն Ս.-ի վարած BMW մակնիշի և 33-ամյա Գևորգ Դ.-ի վարած ВАЗ 2107 մակնիշի ավտոմեքենաները:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով  Մառլեն Ս.-ի ուղևոր, Արարատի մարզի բնակիչ, 60-ամյա Ալվարդ Ա.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն, իսկ Գևորգ Դ.-ն և նրա ուղևորներ, Արարատի մարզի բնակիչներ, 15-ամյա Արման Ի.-ն, 50-ամյա Էլմար Ի.-ն, 7-ամյա Հայկ Ս.-ն և 34-ամյա Արև Ա.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արտաշատ» բժշկական կենտրոն: 

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Արարատի մարզի գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Գրիգոր Բաբաջանյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Աբել Վարդանյանի գլխավորությամբ:

Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկ Սամվել Խուդավերդյանն ու կրտսեր պարեկ Փայլակ Գրիգորյանը:

Դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ ոստիկանության Արարատի մարզային վարչության պետ Սարիբեկ Ռուստամյանը, վարչության պետի օպերատիվ գծով տեղակալ Արմեն Նավասարդյանն ու Ոստիկանության Արտաշատի բաժնի պետ Գոռ Մանուկյանը: 

Վթարի մասին Ոստիկանության Արտաշատի բաժնից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ վարչության պետ Վահե  Միրզոյանի, վարչության պետի տեղակալ Ներսես Մուրադյանի և օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ:

Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ:

Քննիչի հանձնարարականով, ավտոմեքենաները տեղափոխվել են Ոստիկանության Արտաշատի բաժնի պահպանվող հատուկ տարածք: 

  • Կիսվել: