երկուշաբթի, դեկտեմբեր 4
4 / 12 / 2023
Խոշոր ավտովթար՝ Արագածոտնի մարզում. բախվել են Toyota Camry-ն ու Mercedes բեռնատարը. կան վիրավորներ

Խոշոր ավտովթար՝ Արագածոտնի մարզում. բախվել են Toyota Camry-ն ու Mercedes բեռնատարը. կան վիրավորներ

Այսօր՝ նոյեմբերի 18-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 13:45-ի սահմաններում Ագարակ-Աղձք գյուղերի գյուղամիջյան ճանապարհում՝ կամրջի հարևանությամբ, բախվել են Արագածոտնի մարզի բնակիչ՝ 28-ամյա Հովհաննես Ս.-ի վարած Toyota Camry մակնիշի և Շիրակի մարզի բնակիչ՝ Սերգո Շ-ի վարած Mercedes բեռնատար մակնիշի ավտոմեքենաները:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Աշտարակ» բժշկական կենտրոն:

Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները և օպերատիվորեն ժամանած «Աշտարակ» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը:

Վիրավորներից մեկին հիվանդանոց է տեղափոխել շտապօգնությունը, իսկ մյուսին՝ ՊԾ Արագածոտնի գումարտակի պարեկները:

Դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ Ոստիկանության պարեկային ծառայության Արագածոտնի մարզի գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Մհեր Մելքոնյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Ռոման Ղազարյանի, և վաշտի հրամանատար Ռոման Միրզախանյանի գլխավորությամբ:

Տեղում տարածքը սահմանազատել, ծառայություն են կատարում  նույն վաշտի պարեկներ Ռոման Կարապետյանն ու Վարդան Դավթյանը:

Վթարի մասին ՊԾ Արագածոտնի մարզի գումարտակից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ:

Վթաքրի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ:

Ոստիկանությունն ու քննչական վարչությունը պարզում են վիրավորների ինքնությունը:

  • Կիսվել: