երեքշաբթի, մայիս 21
21 / 5 / 2024
Խիտ մառախուղի պատճառով Երևան եկող երկու ինքնաթիռ չեն կարողանում վայրէջք կատարել «Զվարթնոցում»

Խիտ մառախուղի պատճառով Երևան եկող երկու ինքնաթիռ չեն կարողանում վայրէջք կատարել «Զվարթնոցում»

Եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում չեն կարողանում ինքնաթիռները վայրէջք կատարել։
 
Sputnik Արմենիայի հետ զրույցում աղբյուրները հայտնեցին, որ «Էյր Կաիրո» ավիաընկերության Շարմ Էլ Շեյխ-Երևան չվերթն իրականացնող ինքնաթիռն արդեն մոտ 40 րոպե է՝ սավառնում է օդանավակայանի երկնքում՝ խիտ մառախուղի պատճառով չկարողանալով վայրէջք կատարել։
Մեր տեղեկություններով՝ «FlyOne» ավիաընկերության Մոսկվա-Երևան չվերթն իրականացնող ինքնաթիռն էլ ուղևորվել է Թբիլիսի, քանի որ կրկին խիտ մառախուղի պատճառով հնարավոր չի եղել վայրէջք կատարել Երևանում։

  • Կիսվել: