ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Կհարգենք հայերին. Ստամբուլի քաղաքապետը կատարել է խոստումը՝ այցելելով Դինքի թանգարան

Կհարգենք հայերին. Ստամբուլի քաղաքապետը կատարել է խոստումը՝ այցելելով Դինքի թանգարան

Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուն այցելել է Հրանտ Դինքի հիշատակի թանգարան, որն առաջ ծառայում էր որպես Ակոս թերթի խմբագրություն:

Թերթի գլխավոր խմբագիր Հրանտ Դինքը խմբագրության բակում սպանվել էր 2007 թ. հունվարի 17-ին՝ թուրք ազգայնական Օգյուն Սամաստի կողմից:

«Հիշատակը լույս դառնա Հրանտ Դինքի, որը միշտ խաղաղություն էր կրում հոգում»,-թանգարան այցից հետո Թվիթերում գրել է Իմամօղլուն:

Ստամբուլի քաղաապետը թանգարան է այցելել հայկական ծագում ունեցող հայտնի ճարտարապետ Զաքարիա Միլդանօղլուի հետ: Նրան ուղեկցել են նաև Դինքի դուստրն ու այրին՝ Ռաքելը:

Էքրեմ Իմամօղլուն քաղաքապետ է ընտրվել 2019-ի հունիսին՝ երկրորդ փորձից: Նա ներկայացնում է ընդդիմադիր Ժողովրդահանապետական կուսակցությունը: Առաջին փուլում հաղթանակից հետո իշխանությունները հասան ընտրությունների արդյունքների չեղարկմանը՝ հայտարարելով խախտումների մասին: Սակայն երկրորդ փոււլը հաստատցե Իմամօղլուի ամուր հաղթանակը:

Դեռևս քաղաքապետի թեկնածու լինելու ժամանակ Իմամօղլուն դրական է արտահայտվել հայկական համայնքի մասին: Մասնավորապես՝  նա ասել է, որ չէր թաքցնի իր ծագումը, եթե հայ լիներ: Իսկ միանգամից ընտրվելուց հետո հայտարարել է, որ Ստամբուլում կընդունեն և հարգանքով կվերաբերվեն հայերին, հույներին, հրեաներին և այլ ազգերի ներկայացուցիչներին:

  • Կիսվել: