ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Խարդախության մեղադրանքով հետախուզվողը հայտնաբերվել է Սևանում

Խարդախության մեղադրանքով հետախուզվողը հայտնաբերվել է Սևանում

Ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության և Սևանի բաժնի ՔՀԲ ծառայողների համատեղ ձեռնարկած միջոցառումների շնորհիվ ապրիլի 9-ին Սևան քաղաքի Նալբանդյան փողոցում հայտնաբերվել և Սևանի բաժին բերման է ենթարկվել 43-ամյա Վարազդատ Հ.-ն, որը ապրիլի 3-ից ոստիկանության Կենտրոնական բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի (Խարդախությունը) 2-րդ մասի մեղադրանքով:

Այս մասին հայտնեցին ՀՀ ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Խափանման միջոցը՝ ստորագրություն:

 

  • Կիսվել: