երեքշաբթի, հունիս 25
25 / 6 / 2024
Խարբերդում գողացել էին «ջրառի» խողովակները եւ նույն օրը վաճառել գունավոր մետաղների ընդունման կետում

Խարբերդում գողացել էին «ջրառի» խողովակները եւ նույն օրը վաճառել գունավոր մետաղների ընդունման կետում

Հունիսի 5-ին Մասիսի քրեական հետախույզները ստացել են օպերատիվ տեղեկություն, որ մի կյուրինցի և մի էրեբունցի Խարբերդում գտնվող ոռոգման ջրագծի մոտից գողացել են խողովակներ: Տեղեկությունը ստուգվեց և հաստատվեց:

Ոստիկանությունից հայտնում են, որ պարզվեց, որ հունիսի 1-ի ցերեկը Նոր Կյուրին գյուղի բնակիչ 42-ամյա տղամարդն է գողացել խողովակները, որոնք տեղափոխել է Երևանի Խաղաղ Դոնի փողոցի 40-ամյա բնակչի բեռնատարով:

Բացատրական աշխատանքի արդյունքում նորկյուրինցին ներկայացել է ոստիկանության Մասիսի բաժին և խոստովանել արարքը: Նա նաև հայտնել է, որ խողովակները նույն օրը վաճառել է Այնթապ գյուղում գտնվող գունավոր մետաղների ընդունման կետում:

«Ջրառ» փակ բաժնետիրական ընկերությանը պատճառվել է ավելի քան մեկ միլիոն դրամի վնաս:

 

Դեպքի հանգամանքները պարզվում են:

  • Կիսվել: