ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Խառատյաններին և Արփի Դավոյանին միացել էր տրանսվիստիտ մարմնավաճառ. Նարեկ Մալյանը՝ 6-րդ վարչություն իր այցի մասին

Խառատյաններին և Արփի Դավոյանին միացել էր տրանսվիստիտ մարմնավաճառ. Նարեկ Մալյանը՝ 6-րդ վարչություն իր այցի մասին

«ՎԵՏՕ» հասարակական-քաղաքական շարժման ղեկավար Նարեկ Մալյանը դուրս է եկել Ոստիկանության 6-րդ վարչությունից: Լրագրողների հետ զրույցում Մալյանը հայտնեց, որ Քրեական ոստիկանության ահաբեկչության դեմ վարչությունում բացատրություն է տվել մի խումբ ահաբեկված մարդկանց բողոքների շուրջ.

Նա, մասնավորապես, հայտնել է․

«Առաջինը Խառատյան ընտանիքի կողմից կեղծ հանցագործության մասին հաղորդումն էր, ինչի շուրջ ասացի, որ շարունակելու եմ նույն կոշտությամբ պայքարել Հայոց ցեղասպանության պահանջատիրության ոչնչացման գործընթացում ներգրավված մարդկանց դեմ:

Իմ պայքարը քաղաքական է: Երկրորդ հաղորդումը ներկայացրել է ԱԺ պատգամավոր Արփի Դավոյանը:

Խոսքը վերաբերում է իմ այն հայտարարության մասին, որ հեղափոխությունից հետո ապօրինություններ և հանցագործություններ թույլ տված մարդկանց սեկտը փակելու եմ: Այդ հաղորդմանը որևէ կերպ չարձագանքեցի, որևէ բացատրություն չտվեցի»:

«Խառատյաններին և Արփի Դավոյանին միացել էր տրանսվիստիտ մարմնավաճառ Անդրանիկ Պողոսյանը: Ես նրա լուսանկարը հրապարակել էի իմ էջում և գրել՝ «Վեր կաց գերեզմանից, Անդրանիկ ծյոծյա»:

Այդ մեկնաբանության ու լուսանկարի համար խիստ անհանգստացած տրանսվիստիտ մարմնավաճառների սորոսական խմբակը դիմել էր Ոստիկանություն: Դրան հումորային պատասխան տվեցի»։

  • Կիսվել: