հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Խափանումներ՝ Telegram-ի աշխատանքներում

Խափանումներ՝ Telegram-ի աշխատանքներում

Telegram-ի օգտատերերը հայտնել են մեսենջերի խափանումների մասին:

Downdetector ծառայության տվյալներով՝ 67%-ը միացված չէ սերվերին, 21%-ը խնդիրներ ունի հավելվածի հետ, իսկ 12%-ը հաղորդագրություններ չի ստանում։

Ժամը 14.00-ի դրությամբ ավելի քան 1,6 հազար մարդ հայտնել է Telegram-ի աշխատանքի խափանումների մասին։ Նախկինում մեսենջեր մուտքի հետ կապված խնդիրներ գրանցվել էին մարտի 23-ին։ Հետո խափանումներ եղան համակարգչից հաղորդագրություններ ուղարկելիս։

Մինչ այս Apple-ի ծառայությունների աշխատանքում գլոբալ ձախողում էր տեղի ունեցել։

  • Կիսվել: