ուրբաթ, օգոստոս 14
14 / 8 / 2026
Խաղում են, քորում իրենց. Խոսրովի անտառի տեսախցիկները ֆիքսել են գորշ արջերին

Խաղում են, քորում իրենց. Խոսրովի անտառի տեսախցիկները ֆիքսել են գորշ արջերին

Գորշ արջերը հայտնվել են «Խոսրովի անտառ» պետական արգելոցում տեղադրված տեսախցիկներից մեկի առաջ։ Տեղեկությունը հայտնում է արգելոցի մամուլի ծառայությունը։

«Ֆեյսբուքում» տեսանյութ է հրապարակվել, որում արջերից մեկը խաղում է թափված տերևների մեջ, իսկ մյուսը քորում է իրեն։ Որոշ ժամանակ անց նրանցից մեկը հեռանում է տեսադաշտից, իսկ մյուսը սկսում է հոտոտել տարածքը։

Այս արջերն ընդգրկված են Հայաստանի Կարմիր գրքում և Բնության պահպանության միջազգային միության (ԲՊՄՄ) Կարմիր ցուցակում։

  • Կիսվել: