ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Խաչքարի օծման արարողություն՝ ի հիշատակ պատերազմում անմահացած լուսաղբյուրցիների

Խաչքարի օծման արարողություն՝ ի հիշատակ պատերազմում անմահացած լուսաղբյուրցիների

Լոռու մարզի Լուսաղբյուր համայնքում տեղի է ունեցել Արցախյան 44֊օրյա պատերազմում զոհված լուսաղբյուրցիներ Մյասնիկ Սիմոնյանի, Արա Մադոյանի և Մանուկ Ավագյանի հիշատակը հավերժացնող խաչքարի օծման արարողությունը:

Ներկա էին Լոռու փոխմարզպետ Քաջայր Նիկողոսյանը, զինվորական այրեր, Սպիտակի Սբ. Հարություն եղեկեցու հոգևոր հովիվ Տեր Օվսե քահանա Հովհաննիսյանը, համայնքի ղեկավար Արամայիս Հակոբյանը, համայնքների ղեկավարներ, բնակիչներ:

Ներկաներն իրենց հարգանքի տուրքն են մատուցել զոհված հերոսների հիշատակին և ծաղիկներ խոնարհել խաչքարին։

  • Կիսվել: