շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
ԿԳՍՄՆ-ն արձագանքել է Ռուբեն Հայրապետյանի հայտարարությանը

ԿԳՍՄՆ-ն արձագանքել է Ռուբեն Հայրապետյանի հայտարարությանը

ԵՊՏՀ համալսարանի ռեկտորի նախկին պաշտոնակատար Ռուբեն Հայրապետյանն այսօր անդրադարձել է համալսարանի շուրջ տեղի ունեցող գործընթացներին:

Նա ներկայացրել է կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանի հրամանը՝ ռեկտորի պարտականությունների կատարումը պրոռեկտոր Արմեն Գրիգորյանին հանձնարարելու մասին եւ նշել, որ նա Տնտեսագիտական համալսարանի ռեկտորի պարտականությունների կատարումը ապօրինաբար հանձնարարել է Դիանա Գալոյանի նշանակած պրոռեկտորին, սակայն ղեկավարվելով հանրակրթության՝ ԴՊՐՈՑՆԵՐԻ մասին Կառավարության թիվ 1392-Ն որոշմամբ:

ԿԳՍՄ նախարարությունն անդրադարձել է Հայրապետյանի հայտարարությանը` նշելով.

«Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտորի պարտականությունների կատարումը պրոռեկտորին հանձնարարելը մեկ այլ իրավական ակտով հիմնավորելը ՀՀ ԿԳՄՍ նախարարության՝ Անձնակազմի կառավարման վարչության աշխատակցի անփութության հետևանքն է:

Կատարվածի բոլոր հանգամանքները պարզելու համար նախարարի հանձնարարականով տարվում է ծառայողական քննություն, որի արդյունքների մասին կհայտնենք լրացուցիչ:

Ներողություն ենք խնդրում տեխնիկական այս վրիպակի պատճառով լրատվական դաշտում որոշ անձանց բարձրացրած աղմուկի և շահարկման, ինչպես նաև պատճառված անհանգստության համար»:

 

  • Կիսվել: