ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
ԿԳՄՍՆ-ն պարզաբանել է դասագրքերի հանձնման կարգը

ԿԳՄՍՆ-ն պարզաբանել է դասագրքերի հանձնման կարգը

ԿԳՄՍ նախարարությունից հայտնում են, որ դասագրքերի հանձնման կազմակերպումը դպրոցի տնօրենի գործառույթն է։

Պարետի որոշման համաձայն` հանրակրթական ուսումնական հաստատություններում ուսումնական գործընթացը թույլատրվում է կազմակերպել բացառապես առցանց կամ հեռավար եղանակով, կազմակերպչական և այլ բնույթի աշխատանքները՝ հաստատության ղեկավարի հրահանգներին համապատասխան:

«Հաշվի առնելով, որ վերջին օրերին հանրային արձագանք է ստացել դպրոցներում ուսումնական տարվա ավարտով պայմանավորված դասագրքերի հանձնման հարցը, տեղեկացնում ենք, որ խնդիրը գտնվում է ուսումնական հաստատության տնօրենի գործառույթների տիրույթում»,- ասվում է հաղորդագրության մեջ:

ԿԳՄՍ նախարարությունը կոչ է անում հանրակրթական ուսումնական հաստատության տնօրեններին` դասագրքերի հանձնման գործընթացը կազմակերպել` խստորեն պահպանելով պարետատան սահմանած անվտանգության կանոնները`տարածքի ախտահանում, սոցիալական հեռավորության պահպանում, մարդկային կուտակումների բացառում և այլն:

  • Կիսվել: