շաբաթ, մայիս 10
10 / 5 / 2025
ԿԳՄՍՆ-ն խախտում է քննական գործընթացում ներգրավված ուսուցիչների իրավունքները. ՀՔԱՎ

ԿԳՄՍՆ-ն խախտում է քննական գործընթացում ներգրավված ուսուցիչների իրավունքները. ՀՔԱՎ

ԿԳՄՍ նախարարությունը 9-րդ դասարանի ավարտական քննությունների օր է նշանակել նաև ոչ աշխատանքային համարվող հուլիսի 5-ը և անտեսելով Աշխատանքային օրենսգրքի դրույթները՝ քննական գործընթացում ընդգրկված աշխատակիցներին հնարավորություն չի տալիս ընտրելու ոչ աշխատանքային օրերի վարձատրության եղանակը։ Այս մասին հայտնում է ՀՔ Վանաձորի գրասենյակը:

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 18.05.2021 թվականի թիվ 785-Ա/2 հրամանով 9-րդ դասարանի Օտար լեզվի ավարտական քննության օր է սահմանվել հուլիսի 5-ը, որը ոչ աշխատանքային օր է: Անհասկանալի է, թե ինչ հիմքերով է այդ օրը ներառվել քննությունների օրերի շարքում այն դեպքում, երբ ուսուցիչներին քննական գործընթացում ներգրավելը Աշխատանքային օրենսգրքի 156-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված բացառություններից չէ:

Սրա վերաբերյալ պարզաբանում ստանալու ակնկալիքով Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը 2021 թ․ հունիսի 23-ին գրավոր դիմել է ԿԳՄՍ նախարար Վ․ Դումանյանին։ ՀՔԱՎ-ը, մասնավորապես, տեղեկություն է հայցել այն մասին, թե ի՞նչ հիմնավորմամբ է ոչ աշխատանքային օրը սահմանվել ավարտական  քննության օր և արդյո՞ք  առկա է ուսումնական հաստատություններին տրված հրահանգ՝ քննական հանձնաժողովի կազմում ընդգրկված աշխատակիցների վարձատրությունը Աշխատանքային օրենսգրքի 185-րդ հոդվածին համապատասխան կազմակերպելու վերաբերյալ:

  • Կիսվել: