կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
ԿԳՄՍՆ-ն Հատիսում հողային աշխատանքները կասեցնելու նպատակով դիմել է ոստիկանություն

ԿԳՄՍՆ-ն Հատիսում հողային աշխատանքները կասեցնելու նպատակով դիմել է ոստիկանություն

ԿԳՄՍ նախարարությունը Հատիս լեռան գագաթին նոր հայտնաբերված ամրոցի վնասման փաստով դիմել է ՀՀ ոստիկանություն. այս մասին լրատվամիջոցներին հայտնել է կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության խոսնակ Գեղամ Մելիքբեկյանը:

Հիմք է ընդունվել Հնագիտության և ազգագրության ինստիտուտի գիտխորհրդի մասնագիտական եզրակացությունը Հատիս լեռան գագաթին նոր հայտնաբերված ամրոցի վնասման վերաբերյալ:

Նախարարությունը դիմել է ոստիկանություն՝ միջոցներ ձեռնարկելու Հատիսի գագաթին հողային աշխատանքները հնարավորինս սեղմ ժամկետում կասեցնելու, ինչպես նաև ներկայացված եզրակացությունը ուսումնասիրելու և օրենքով սահմանված կարգով ընթացք տալու համար։

Հիշեցնենք՝ գիտխորհրդի հայտարարության մեջ մասնավորապես ասվում է, որ հնավայրի տարածքում արձանի տեղադրման նպատակով կատարված շինաշխատանքների արդյունքում անդառնալիորեն աղճատվել է հնավայրի հատկապես կենտրոնական հատվածը, առկա կառույցները և արևելյան պարսպապատի մի հատվածը։

  • Կիսվել: