շաբաթ, հուլիս 11
11 / 7 / 2026
ԿԳՄՍՆ-ն 5-12-րդ դասարանի դպրոցականների շրջանում հայտարարում է «Մնա տանը» թեմայով տեսանյութերի մրցույթ

ԿԳՄՍՆ-ն 5-12-րդ դասարանի դպրոցականների շրջանում հայտարարում է «Մնա տանը» թեմայով տեսանյութերի մրցույթ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը 5֊12֊րդ դասարանի դպրոցականների շրջանում հայտարարում է «Մնա տանը» թեմայով տեսանյութերի մրցույթ: Այս մասին հայտնում են ԿԳՄՍՆ-ից։

Ներկայացված լավագույն 3-5 տեսանյութերը կարժանանան խորհրդանշական մրցանակների:

Մրցույթին մասնակցել ցանկացողներն իրենց տեսանյութերի հղումները պետք է ուղարկեն մինչև ապրիլի 23-ը, [email protected] էլփոստին:

Տեսանյութի տևողություն՝ մինչև 5 րոպե

Լեզու՝ հայերեն

Տեսանյութը պետք է լինի հետաքրքիր և օգտակար։

Լավագույն տեսանյութերը կտեղադրվեն ԿԳՄՍՆ կայքում և Ֆեյսբուքյան էջում: Մրցութային հանձնաժողովում ներկայացված են ԿԳՄՍՆ ներկայացուցիչներ և տեղեկատվության անվտանգության մասնագետներ:

  • Կիսվել: