ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
ԿԳՄՍ նախարարությունը վերսկսել է մրցույթների իրականացման գործընթացը

ԿԳՄՍ նախարարությունը վերսկսել է մրցույթների իրականացման գործընթացը

Հաշվի առնելով պատերազմական իրավիճակը և ելնելով ՀՀ բոլոր քաղաքացիների համար հավասար հնարավորությունների և իրավունքների ապահովման գերակայությունից՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը հոկտեմբերի 7-ից ժամանակավորապես կասեցրել էր քաղաքացիական ծառայության (արտաքին), պետական ոչ առևտրային կազմակերպությունների տնօրենների և օրենսդրությամբ սահմանված մրցութային ընթացակարգով համալրվող այլ թափուր պաշտոնների մրցույթների իրականացման գործընթացը։ Այս մասին հայտնեցին ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից: 

Հիմք էր ընդունվել այն իրողությունը, որ ՀՀ քաղաքացիների մի մասը հայրենիքի պաշտպանությանը մասնակցելու նպատակով զորակոչվել կամ կամավորագրվել է և չի կարող մասնակցել մրցույթներին։

 

Դեկտեմբերից մրցույթների իրականացման գործընթացը շարունակվում է։ Մասնավորապես, վերսկսվում է ՀՀ ԿԳՄՍ նախարարության ենթակայության նախնական /արհեստագործական/ և միջին մասնագիտական պետական ուսումնական հաստատությունների տնօրենների թափուր պաշտոնների կասեցված մրցույթների գործերի ընդունման և կասեցված մրցույթների անցկացման գործընթացը:

Ժամանակացույց

  • Կիսվել: