հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ

Կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ

Հանրապետության տարածքում` հունիսի 5-ի կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: Առանձին հատվածներում սպասվում է նաև կարկուտ:

Քամին՝ հարավարևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ:

Օդի ջերմաստիճանը հունիսի 4-5-ը աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով:

Ինչպես հայտնել են «Հայպետհիդրոմետ»-ից, Երեւանում հունիսի 4-ի և 8-9-ի երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ:

Հունիսի 5-8-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։

Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կլինի +18 +20, վաղը ցերեկը՝ +35 +37։

Օդի ջերմաստիճանը մարզերում.

Շիրակում գիշերը՝ +9 +14, ցերեկը՝ +25 +30,

Կոտայքի լեռներում գիշերը՝ +10 +14, ցերեկը՝ +26 +28,

Կոտայքի նախալեռներ՝ գիշերը՝ +15+19, ցերեկը՝ +31+33,

Սևանա լճի ավազանում գիշերը՝ +8 +13, ցերեկը՝ +23 +28,

Լոռիում գիշերը՝ +11 +16, ցերեկը՝ +26 +30,

Տավուշում գիշերը՝ +11 +19, ցերեկը՝ +31 +35,

Արագածոտնի լեռներում գիշերը՝ +10 +14, ցերեկը՝ +24 +27,

Արագածոտնի նախալեռներում գիշերը՝ +15 +18, ցերեկը՝ +30 +34,

Արարատում գիշերը՝ +19 +22, ցերեկը՝ +35 +38,

Արմավիրում գիշերը՝ +18 +21, ցերեկը՝ +35 +37,

Վայոց ձորի լեռներում գիշերը՝ +9 +12, ցերեկը՝ +25 +27,

Վայոց ձորի նախալեռներում գիշերը՝ +18 +22, ցերեկը՝ +35 +38,

Սյունիքի հովիտներում գիշերը՝ +20 +23, ցերեկը՝ +36 +39,

Սյունիքի նախալեռներում գիշերը՝ +11 +14, ցերեկը՝ +26 +29,

Լեռնային Ղարաբաղում գիշերը՝ +18 +21, ցերեկը՝ +32 +37։

  • Կիսվել: