շաբաթ, հուլիս 11
11 / 7 / 2026
Կեսգիշերին Իսակովի պողոտայում բախվել են Mercedes-ն ու BMW X6-ը. Վերջինս էլ բախվել է ծառին. Կա 4 վիրավոր

Կեսգիշերին Իսակովի պողոտայում բախվել են Mercedes-ն ու BMW X6-ը. Վերջինս էլ բախվել է ծառին. Կա 4 վիրավոր

Այսօր՝ նոյեմբերի 4-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 00:05-ի սահմաններում Ծովակալ Իսակովի պողոտայում բախվել են Շիրակի մարզի բնակիչ 30-ամյա Կարեն Ս.-ի վարած «Mercedes» մակնիշի և Երևանի բնակիչ 31-ամյա Արփինե Տ.-ի վարած «BMW X6» մակնիշի ավտոմեքենաները, հաղորդում է Shamshyan.com–ը։

Վթարի հետևանքով «BMW X6»-ի ուղևորներ, Երևանի բնակիչներ 50-ամյա Իրինա Տ.-ն, 27-ամյա Հայկազ Տ.-ն, 36-ամյա Էդգար Պ.-ն և 24-ամյա Լևոն Տ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Աստղիկ» բժշկական կենտրոն: 

Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները և ըստ քաղաքացիների հայտնածի՝ օպերատիվ են գործել Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խմբերը: 

Բժիշկները վիրավորներին մինչև հիվանդանոց տեղափոխելը տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել:

 Բախման հետևանքով «Mercedes»-ը հայտնվել է ճանապարհի մեջտեղում, իսկ «BMW X6»-ը բախվել է ծառին:

  • Կիսվել: