կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Կեսգիշերին եկեղեցիներում կկատարվի Նռնօրհնեքի արարողություն

Կեսգիշերին եկեղեցիներում կկատարվի Նռնօրհնեքի արարողություն

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Սուրբ Տրդատի Բաց խորանին, Գարեգին  Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդիսապետությամբ Ամանորի գիշերը` այսօր ժամը 24:00 կկատարվի նռնօրհներքի արարողություն: Հիսուս Քրիստոսի հեղած արյան ու հարության խորհրդանիշ նռան օրհնությունը կհաջորդի գոհաբանական մաղթանքին:

Նռնօրհնեքի արարողություն կկատարվի նաև բոլոր եկեղեցիերում։

Հայկական ավանդության մեջ նուռը` իբրեւ ազգային խորհրդանիշ, կրում է կյանքի, ծաղկունքի եւ առատության իմաստը: Քրիստոնեական խորհրդաբանության մեջ նուռը խորհրդապատկերն է Հիսուս Քրիստոսի հեղած արյան` խորհրդանշելով նաեւ Տիրոջ հրաշափառ Հարությունն ու Աստծու շնորհների բազմազանությունը:

 Հայոց Եկեղեցու վարդապետների եւ հայրերի մեկնություններում նուռը ներկայացվում է նաեւ այն խորհրդաբանությամբ, որ նռան հատիկների պես Եկեղեցու անդամները շատ ու բազմատեսակ են, սակայն պատված են նռան նման պինդ կեղեւով` միավորված լինելով մեկ Եկեղեցու մեջ: Այս պատճառով նռան խորհրդաբանությունը լայնորեն օգտագործվել է հայկական եկեղեցական ճարտարապետության, արվեստի եւ մանրանկարչության մեջ:

  • Կիսվել: