հինգշաբթի, հուլիս 4
4 / 7 / 2024
Հնդկաստանում կրոնական արարողության ժամանակ հրմշտոցի հետևանքով զոհեր կան

Հնդկաստանում կրոնական արարողության ժամանակ հրմշտոցի հետևանքով զոհեր կան

Հնդկաստանի Ուտար Պրադեշ նահանգի կենտրոնական նահանգի Հաթրաս քաղաքում կրոնական միջոցառման ժամանակ հրմշտոցի հետևանքով առնվազն 27 մարդ է մահացել: Այս մասին հայտնում է NDTV-ն։

Նշվում է, որ մահացածներից 25-ը կանայք են։ Եվս 15 մարդ, այդ թվում՝ կանայք և երեխաներ, վիրավորվել են և տեղափոխվել հիվանդանոցներ։

Պատճառը, որը հանգեցրել է հրմշտոցի, չի նշվում։ Արտակարգ դեպքի վայր են ժամանել շտապօգնության մեքենաներն ու ոստիկանները։ Հնարավոր է՝ զոհերի թիվն ավելանա։

  • Կիսվել: