չորեքշաբթի, մայիս 8
8 / 5 / 2024
Կենտրոնում կարմիր գծերում կայանելու համար 2 ամսվա ընթացքում 600 մլն դրամ է վճարվել

Կենտրոնում կարմիր գծերում կայանելու համար 2 ամսվա ընթացքում 600 մլն դրամ է վճարվել

Հունվարի 1-ից Երևանի կենտրոնում կայանման վճարը թանկացել է: Կարմիր գծերի Ա և Բ գոտիներում կայանելու համար հունվար-փետրվարին վարորդները վճարել են ընդհանուր 803 մլն դրամ:

Այս թիվը ներառում է մեկ ժամից մինչև մեկ տարվա համար արված վճարները: Միայն տարեկան փաթեթներով համայնքային բյուջե մուտք է եղել 693 մլն դրամից ավելի գումար:

Քաղաքապետարանը փոփոխության գլխավոր նպատակը համարում է կենտրոնի բեռնաթափումը:

Պատասխանատուները պնդում են, որ թանկացումից հետո կայանատեղիներում ազատ տեղեր սկսել են ավելի հաճախ հանդիպել, մինչդեռ վարորդների շահերով զբաղվող կազմակերպություններից շատերի խոսքով՝ բեռնաթափման այս տարբերակը չի արդարացրել իրեն:

Մանրամասները՝ 1lurer.am-ի տեսանյութում։

  • Կիսվել: