շաբաթ, հունիս 6
6 / 6 / 2026
Կենտրոնի ղեկավարն ու քաղաքապետարանի աշխատակազմի վերահսկողության վարչության պետը մասնակցում են «Smart City Expo World Congress 2025» համաժողովին

Կենտրոնի ղեկավարն ու քաղաքապետարանի աշխատակազմի վերահսկողության վարչության պետը մասնակցում են «Smart City Expo World Congress 2025» համաժողովին

Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Պետրոս Պետոյանը և Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի վերահսկողության վարչության պետ Տարոն Մարգարյանն այս օրերին մասնակցում են «Smart City Expo World Congress 2025» միջազգային համաժողովին` Բարսելոնայում, հայտնում են Երևանի քաղաքապետարանից:
 
«Այն համարվում է աշխարհի ամենամեծ և ազդեցիկ միջոցառումը՝ նվիրված քաղաքային նորարարություններին և «խելացի քաղաքների» զարգացմանը։
 
Համաժողովը միավորել է տարբեր երկրների քաղաքների ղեկավարներին, տեխնոլոգիական ընկերություններին ու մասնագետներին:
 
Միջոցառմանը մասնակցությունը հնարավորություն է տալիս ուսումնասիրել աշխարհի առաջատար քաղաքների փորձը և գտնել նորարարական այն մոտեցումները, որոնք կարող են կիրառելի լինել Երևանի համար՝ քաղաքային կառավարման, ենթակառուցվածքների զարգացման և երևանցիների կյանքի որակի բարձրացման ուղղությամբ»։
 

  • Կիսվել: