ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Կենսաբանության միջազգային 33-րդ օլիմպիադան կանցկացվի 2022 թ. հուլիսի 10-18-ը Երևանում

Կենսաբանության միջազգային 33-րդ օլիմպիադան կանցկացվի 2022 թ. հուլիսի 10-18-ը Երևանում

Հայաստանի Հանրապետությունում կայանալիք Կենսաբանության միջազգային 33-րդ օլիմպիադայի աշխատանքները համակարգող հանձնաժողովի նիստում քննարկվել է նախապատրաստական և կազմակերպչական աշխատանքների ընթացքը: 

ԿԳՄՍՆ-ից հայտնում են, որ նիստը վարել է հանձնաժողովի նախագահ, ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը: Քննարկմանը մասնակցել են ՀՀ առողջապահության նախարարության և ոստիկանության, ինչպես նաև հանձնաժողովի կազմում ընդգրկված ԿԳՄՍ նախարարության և Երևանի պետական համալսարանի ներկայացուցիչները, «2022 թվականին Հայաստանում կայանալիք կենսաբանության միջազգային օլիմպիադա» ծրագրի ղեկավար Գայանե Ղուկասյանը:

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը նշել է, որ օլիմպիադային ակնկալվում է 70 երկրի պատվիրակությունների մասնակցություն` յուրաքանչյուր երկրից 4-ական աշակերտ՝ իրենց ուղեկցողներով:

Քննարկվել են օլիմպիադայի ընթացքում հակահամաճարակային միջոցառումների իրականացման, լուսաբանման, մշակութային միջոցառումների կազմակերպման և արարողակարգին առնչվող հարցեր: 

Կենսաբանության միջազգային 33-րդ օլիմպիադան անցկացվելու է 2022 թվականի հուլիսի 10-18-ը Երևանում:

  • Կիսվել: