կիրակի, հուլիս 12
12 / 7 / 2026
«Կենդանիների դիմակահանդես-շքերթ» միջոցառման ընթացքում որոշ ճանապարհահատվածներ ժամանակավորապես փակ կլինի

«Կենդանիների դիմակահանդես-շքերթ» միջոցառման ընթացքում որոշ ճանապարհահատվածներ ժամանակավորապես փակ կլինի

Սեպտեմբերի 28-ին՝ «Արևորդի» 13-րդ միջազգային բնապահպանական փառատոնի շրջանակներում կանցկացվի «Կենդանիների դիմակահանդես-շքերթ» միջոցառումը։

Շքերթին կմասնակցեն շուրջ 400-500 դպրոցահասակ երեխաներ՝ վտանգված և կարմիրգրքյան տարբեր կենդանատեսակների հագուստներով և բնապահպանական կոչեր ունեցող ցուցանակներով:  

Շքերթի անցկացման համար նախատեսված ուղին ժամանակավորապես փակ կլինի երթևեկության համար:

Միջոցառման երթուղին.

- մասնակիցների հավաքման վայրը և ժամը. Ստեփան Շահումյանի հրապարակ, Ս․Շահումյանի արձանի մոտ 12:00-ին։

- Շքերթի երթուղու մեկնարկը՝ ժ. 12:30-ն՝ վերոնշյալ վայրից։

- Ս․Շահումյանի հրապարակից շքերթը կշարժվի դեպի Ս․Շահումյանի պուրակ՝ քայլելով 
դեպի Հանրապետության հրապարակ։

- Հանրապետության հրապարակում շքերթը կանի երկու շրջապտույտ և, հատելով 
Աբովյան փողոցը, կուղղորդվի դեպի Հյուսիսային պողոտա։

- Քայլելով Հյուսիսային պողոտայի ողջ երկայնքով՝ շքերթը կհատի Թումանյան փողոցը՝ 
շարժելով դեպի Ազատության հրապարակ։

- Ազատության հրապարակը կլինի վերջին կանգառը, որտեղ տեղի կունենա մինչև 30 րոպե 
տևողությամբ համերգային ելույթ, որով միջոցառումը կամփոփվի։

- Միջոցառման նախատեսված ավարտը՝ ժ. 15:00-ին։

  • Կիսվել: