Կեղծ The Times of Canada նորաբաց կայքը Փաշինյանին 17,1 մլն դոլարանոց առանձնատուն գնելու գործարք է վերագրել
Կանադայում գրանցված նորաբաց կայքերից մեկը սեպտեմբերի 10-ին տեղեկություն է տարածել, թե ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2024 թվականի սեպտեմբերին կանադահայ դերասանուհի Արսինե Խանջյանի օժանդակությամբ 17,1 մլն դոլար արժողությամբ գերշքեղ առանձնատուն է ձեռք բերել Օնտարիո նահանգի էլիտար թաղամասերից մեկում, գրում է fip.am-ը:
Աղբյուրը, հղում անելով Կանադայի անշարժ գույքի գործակալների ասոցիացիայի իր աղբյուրներին, մասնավորապես, նշել է, որ Միսիսոգա կոչվող թաղամասում տեղակայված և որպես Սուրբ Գևորգի առանձնատուն հայտնի գույքը գնել է ինչ-որ Shell Company, որը, ըստ կայքի պնդման, քողարկում է իրական գնորդ Փաշինյանին։
«Փաստերի ստուգման հարթակն» ուսումնասիրել է այս լուրն ու այն տարածած աղբյուրը։
Ի՞նչ է հայտնի առանձնատան վաճառքից
Google maps-ի որոնումները ցույց տվեցին, որ Սուրբ Գևորգի առանձնատունը տեղակայված է կանադական Օնտարիո նահանգի Միսիսոգա թաղամասում։

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում:


