հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Կդյուրացվի համայնքային վճարովի ավտոկայանատեղերի տարբերակիչ գետնանշումների գույնի և ձևի փոփոխման գործընթացը

Կդյուրացվի համայնքային վճարովի ավտոկայանատեղերի տարբերակիչ գետնանշումների գույնի և ձևի փոփոխման գործընթացը

ԱԺ ՏԿԵ հարցերի մշտական հանձնաժողովում քննարկվել է «Ավտոտրանսպորտային միջոցների կայանատեղերի տեղական վճարի և վարչական վարույթի առանձնահատկությունների մասին» օրենքի փոփոխությունների նախագիծը։

Ըստ այդմ, իրավական հիմք կապահովվի տարբերակված գույնի գետնանշումների իրականացման համար` հաշմանդամություն ունեցող անձանց համար առանձնացված համայնքային վճարովի ավտոկայանատեղերի տարբերակման նպատակով, ինչն էլ թույլ կտա համայնքային վճարովի ավտոկայանատեղիներում կայանելու համար տեղական վճարի դրույքաչափերը սահմանել՝ ըստ գոտիականության:

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանը նշել է, որ առաջին ընթերցումից հետո բովանդակային առաջարկություններ չեն ներկայացվել:

  • Կիսվել: