ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Կդադարեցվի Կոտայքի մարզի մի շարք համայնքների գազամատակարարումը

Կդադարեցվի Կոտայքի մարզի մի շարք համայնքների գազամատակարարումը

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով հունիսի 3-ին ժամը 09:00-ից մինչև հունիսի 4-ը ժամը 21:00-ն կդադարեցվի Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքի, Բջնի, Ալափարս, Արզական, Կարենիս, Ֆանտան, Թեղենիք, Քարաշամբ գյուղերի, Աղվերան հանգստյան գոտու գազասպառողների, «Աշնաղ», «Եղիցի Լույս ՊՀ» ՍՊԸ-ների, «Նարինե Վարդանյան և ընկերներ» ԼԸ-ի, «Արմինե» արտադրական կոոպերատիվի, «Կայծ» ՓԲԸ-ի ԱԳԼՃԿ-ների, «Ասկե Գրուպ», «Ձուլակենտրոն», «Գործիքաշինական գործարան» ԲԲԸ-ների, «ՌՌՌ» Հանքային ջրերի գործարան ՓԲԸ-ի գազամատակարարումը:

Հայցում ենք գազասպառողների ներողամտությունը և խնդրում ենք պահպանել անվտանգության կանոնները:                  

Լրացուցիչ տեղեկություններ ստանալու նպատակով կարող եք զանգահարել 1-04 հեռախոսահամարով:

  • Կիսվել: