Կցանկանայի՝ Հայկ Մարությանը կերտեր վաճառողի կերպարը՝ 10 փուչիկ ձեռքը, ՀԴՄ սարքով ու լիցենզիայով. Թեհմինա Վարդանյան
Մենք հիմա խոսում ենք փուչիկ, անձեռոցիկ, սուրճ ծաղիկ գրիչ վաճառողների մասին, ոչ մեկիս գաղտնիք չէ, որ նրանք լուրջ տնտեսվարողներ չեն, օրվա երկու կոպեկ հացի փող են վաստակում։ Այս մասին այսօր Երևանի ավագանու նիստի ժամանակ ասաց ավագանու անդամ Թեհմինա Վարդանյանը՝ անդրադառնալով շրջածախ առևտուր իրականացնողներին հարկելու նախագծին:
«Գրել եք, որ շրջածախ առեւտրի իրականացման հայտը ներկայացնում են էլեկտրոնային կամ թղթային տարբերակով: մենք խոսում ենք մետրոյում գրիչ կամ անձեռոցիկ վաճառող պապիկի մասին: Այսինքն ինքն էլ պետք է հարկվի՞:
Կցանկանայի էստեղ լիներ քաղաքապետ Հայկ Մարության եւ քանի որ ինքը մեծ վարպետէ կերպար կերտելու, կցանկանայի, որ այստեղ կերտեր փուչիկ վաճառողի կերպարը, մի 10 փուչիկ ձեռքը: Մի պահ պատկերացնենք, մի ձեռքին 10 փուչիկ, մյուս ձեռքին ՀԴՄ սարքը, լիցենզիան, դրամապանակը… իրավունք չունի ձեռքի ապրանքը դնի գետնին: Ոնց եք պատկերացնում էդ աշխատանքը: Էլ ի՞նչ կարաք անեք, որ պարանը մարդկանց վզին սեղմեք, էլ ինչը կարող եք հարկել»,-ասաց նա:



