շաբաթ, հունիս 6
6 / 6 / 2026
Կազաչի հատվածում բռնկված հրդեհը մարվել է, նոր օջախներ չկան. ՆԳՆ ՓԾ-ի պարզաբանումը

Կազաչի հատվածում բռնկված հրդեհը մարվել է, նոր օջախներ չկան. ՆԳՆ ՓԾ-ի պարզաբանումը

Սոցցանցերում և լրատվական կայքերում տարածվում են Լոռու մարզի Ֆիոլետովո համայնքի հարակից անտառում բռնկված հրդեհին վերագրվող տեսանյութեր, հայտնում է Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայությունը:
 
՛՛Նշված համայնքի հարակից Կազաչի (Տավուշի և Լոռու մարզերի միջև) տարածքում բռնկված հրդեհը ժամեր առաջ մարվել է, և այս պահին, նշված հատվածում հրդեհի նոր օջախներ չկան՛՛,-ասված է հաղորդագրությանն մեջ:

  • Կիսվել: