շաբաթ, մայիս 17
17 / 5 / 2025
Կաթուցիչը գետնից վերցրել եմ, շատ է պատահում, որ գրպաններիս մեջ նաև սիգարետի մնացուկ եմ հավաքում, մնացորդը չեմ գցում գետնին. Ավանի փոխթաղապետ

Կաթուցիչը գետնից վերցրել եմ, շատ է պատահում, որ գրպաններիս մեջ նաև սիգարետի մնացուկ եմ հավաքում, մնացորդը չեմ գցում գետնին. Ավանի փոխթաղապետ

Ավան վարչական շրջանի ղեկավարի տեղակալ, ՔՊ-ական Ներսես Պողոսյանը Aravot.am-ի հետ զրույցում պարզաբանում է, թե որտեղից են իր գրպանում ոստիկաններն օրեր առաջ հայտնաբերել կաթուցիչ (պիպետկա):

Հիշեցնենք, որ ավելի վաղ Shamshyan.com-ը հաղորդել էր, որ ոստիկանության Էրեբունու բաժնի ծառայողները ուժեղացված ծառայության շրջանակներում Տիգրան Մեծի պողոտայից թմրամիջոց պահելու կասկածանքով Էրեբունու ոստիկանություն են բերման ենթարկել Ներսես Պողոսյանին եւ եւս մեկ քաղաքացու:

Ներսես Պողոսյանից հետաքրքրվեցինք՝ ինչու է մոտը կաթուցիչ պահում:

«Մոտս կաթուցիչ չեմ պահում, հարցը եկեք այսպես գոնե ձեւակերպենք, ինչու է այդ պահին մոտս կաթուցիչ եղել կամ ոնց է մոտս հայտնվել, այդպես ավելի ճիշտ կլինի: Դեպքի առաջին օրը` զբոսնելուց գետնից վերցրել եմ ու հաճախակի, երբ քաղաքում տեսնում եմ փողոցով քայլելիս՝ որտեղ ուզում է լինի, նմանատիպ բան, որ տեսնում եմ՝ վերցնում եմ, գցում եմ աղբարկղը, որ երիտասարդի ու պատանու ձեռքում չհայտնվի: Այդ անգամ վերցրել էի ու մոռացել գցել: Շատ է պատահում, որ գրպաններիս մեջ նաեւ սիգարետի մնացուկ եմ հավաքում, որ ծխում եմ՝ աղբաման չի լինում, մնացորդը չեմ գցում գետնին, որովհետեւ էդ փողոցը մաքրում են տատիկներ ու պապիկներ, դրա համար վճարվում է բյուջեից: Կաթուցիչ մոտիցս հայտնաբերելը չի նշանակում թմրանյութ պահել: Կաթուցիչը եղել է դատարկ, բայց օգտագործված»,- ասաց Ավան վարչական շրջանի ղեկավարի տեղակալը:

Մանրամասները սկզբնաղբյուր կայքում:

  • Կիսվել: