շաբաթ, հուլիս 11
11 / 7 / 2026
Կասկադյորական ավտովթար՝ Երևանում. «BMW»-ն կոտրել է 2 էլեկտրասյուներն ու հայտնվել ճանապարհի մեջտեղում

Կասկադյորական ավտովթար՝ Երևանում. «BMW»-ն կոտրել է 2 էլեկտրասյուներն ու հայտնվել ճանապարհի մեջտեղում

Այսօր՝ հոկտեմբերի 25-ին, կասկադյորական վթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 11:50-ի սահմաններում «BMW» մակնիշի ավտոմեքենան Սիլիկյան թաղամասից դեպի Հարավ-արևմտյան թաղամաս տանող ճանապարհահատվածում՝ «Դեֆանս հաուզինգ» թաղամասի մոտ, դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել բազալտե եզրաքարին, ապա կոտրել 2 երկաթե էլեկտրասյուներն ու հայտնվել ճանապարհի մեջտեղում։

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով վարորդը տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն, որտեղ անհրաժեշտ բուժօգնություն ստանալուց հետո հրաժարվել է հիվանդանոցում մնալուց և վերադարձել է վթարի վայր։ Նա տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ։

  • Կիսվել: