հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Կասկադում մեկնարկել է ծառերի փոխարինման գործընթացը. ներկա է եղել Ավինյանը

Կասկադում մեկնարկել է ծառերի փոխարինման գործընթացը. ներկա է եղել Ավինյանը

Այսօր Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանն այցելել է Կասկադ, որտեղ մեկնարկել է ծառերի փոխարինման գործընթացը։

՛՛Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն՛՛ ՀՈԱԿ-ի տնօրեն Արմեն Բեգոյանը Տիգրան Ավինյանին հայտնել է, որ այս գործընթացն իրականացվում է մասնագետների կարծիքների հիման վրա: Նա հավելել է, որ Երևանի քաղաքապետարան են հրավիրվել գիտությունների դոկտոր-պրոֆեսորներ, ակադեմիայի թղթակից անդամներ, և բոլորը համակարծիք են եղել, որ հին ծառերը պետք է փոխարինվեն: Բեգոյանն ասել է, որ եթե որևէ մեկը դեմ արտահայտվեր, կմտածեին, որ ինչ-որ այլ բան է մտածել:

Նա նաև հավելել է. ՛՛Քաղաքապետարանը գնացել է նրան, որ մենք 10 տարեկան ծառ տեղադրենք, որովհետև ժամանակ չունենք շիվ տեղադրենք, որ 10 տարի սպասենք, նոր ծառ դառնա՛՛։

Իր հերթին Տիգրան Ավինյանն ասել է, թե դրա հետ մեկտեղ հնարավոր չէ ավելի մեծ տարիքի ծառ տեղադրել, քանի որ կպչողականության հետ խնդիր կլիներ: Նա վստահեցրել է, որ փոխարինվող ծառերն իրենց կյանքի վերջին տարիներն են ապրում: ՛՛Կասկադի ծառերն իրենց ֆունկցիան այլևս չէին կատարում, դրանք փոխարինվում են բարձրարժեք տասնամյա ծառերով, որոնք հատուկ հենց Երևանի բնակլիմայական պայմանների համար են ստեղծված՛՛,-հավելել է Ավինյանը:

  • Կիսվել: