ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Կասեցվել են մի քանի բենզինի ու գազի լցակայանների, շինանյութի խանութների գործունեությունը

Կասեցվել են մի քանի բենզինի ու գազի լցակայանների, շինանյութի խանութների գործունեությունը

Այսօր՝ հուլիսի 28-ին, ՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմինը, հիմք ընդունելով պարետի՝ հակահամաճարակային նորմերի պահպանման առնչությամբ մշտադիտարկումներ իրականացնելու վերաբերյալ մայիսի 3-ի N 63 որոշումը՝ շարունակել է ստուգայցեր իրականացնել Երևան քաղաքի գազալցակայաններում: Այս մասին հայտնում է ՀՀ կառավարությունը։

Խախտումներ են արձանագրվել գազալցակայաններից մեկում, որտեղ բացակայել են ախտահանիչ նյութերը, թերի է եղել ջերմաչափման գրանցամատյանը և դիմակների ու ձեռնոցների համար նախատեսված հատուկ փակ աղբամանը: Կազմվել է արձանագրություն:

Հուլիսի 28-ին տեսչական մարմինն իրականացրել է նաև կասեցումներ Տավուշի մարզի Իջևան և Դիլիջան քաղաքներում: 24 ժամով կասեցվել են բենզինի ու գազի մի քանի լցակայանների, ինչպես նաև շինանյութի խանութների գործունեությունը, որտեղ բացակայել են ջերմաչափերը, ջերմաչափման գրանցամատյանները և դիմակների ու ձեռնոցների համար նախատեսված հատուկ փակ աղբամանները:

  • Կիսվել: