չորեքշաբթի, օգոստոս 5
5 / 8 / 2026
Կասեցվել է «Օստ»-ի երկու արտադրատեսակների արտադրությունը

Կասեցվել է «Օստ»-ի երկու արտադրատեսակների արտադրությունը

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կողմից «Բոնօստ» ՍՊ ընկերությանը պատկանող հանրային սննդի օբյեկտում (ք․ Երևան, Սարյան 16, տար․ 79, «Օստ. գինի և ուտելիք») իրականացված ստուգման ընթացքում կատարվել է նմուշառում առկա սննդատեսակներից: Այս մասին տեղեկացնում են ՍԱՏՄ-ից:
 
Լաբորատոր հետազոտությամբ պարզվել է, որ արտադրվում է վտանգավոր սննդամթերք. «տոլմա» և «խինկալի» արտադրատեսակների նմուշները մեզոֆիլ աերոբ և ֆակուլտատիվ անաերոբ մանրէներ (ՄԱՖԱնՄՔ) ցուցանիշով չեն համապատասխանել «Սննդամթերքի անվտանգության մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի պահանջներին:
 
Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեության առանձին գործառույթը՝ «տոլմա» և «խինկալի» արտադրատեսակների արտադրությունը, կասեցվել է:
 
Հայտնաբերված խախտումները վերացնելու համար սահմանվել է ժամկետ:

  • Կիսվել: