երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Կասեցվել է կրեմային հրուշակեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ

Կասեցվել է կրեմային հրուշակեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչները ստուգում են անցկացրել անհատ ձեռնարկատեր Լիլիանա Սենեքերիմյանին պատկանող կրեմային հրուշակեղենի արտադրամասում (Արագածոտնի մարզ, գ. Օշական) և հայտնաբերել, որ այնտեղ խախտվել են հայրենական և ԵԱՏՄ իրավական նորմերով այդ ոլորտին ներկայացվող սանիտարահիգիենիկ պահանջները:

 

Մասնավորապես՝
– չի ապահովվել կենդանիների, այդ թվում՝ կրծողների և միջատների՝ արտադրական շինություններ ներթափանցումից պաշտպանությունը,
– արտադրական շինությունում բացակայում է բնական և մեխանիկական օդափոխությունը, պատերի մակերևույթները պատրաստված չեն անջրանցիկ, լվացվող նյութերից,
– չի կանխարգելվում կեղտի կուտակումը, բորբոսի առաջացումը, առաստաղից մասնիկների թափվելու հնարավորությունը,
– սարքավորումները և բեռնարկղերը, որոնք անմիջական շփման մեջ են գտնվում սննդամթերքի հետ, չեն ենթարկվում պատշաճ մաքրման ու ախտահանման,
– սննդամթերքի հետ շփման մեջ գտնվող գույքի աշխատանքային մակերևույթները պատրաստված չեն չներծծող նյութերից։

Արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է, սահմանվել է հայտնաբերված խախտումները վերացնելու ժամկետ:

Нет описания фото.

Нет описания фото.

Нет описания фото.

Нет описания фото.

 

Возможно, это изображение стол и измерительный стержень

  • Կիսվել: