հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Կասեցվել է հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը

Կասեցվել է հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչները ստուգում են իրականացրել «Կեյտերինբուրգ սերվիս» ՍՊԸ-ին պատկանող հանրային սննդի օբյեկտում, որի ընթացքում առկա սննդամթերքից կատարվել է նմուշառում և ներկայացվել լաբորատոր փորձաքննության (Արմավիրի մարզ):

‼Արդյունքում՝ «Ցեզար» աղցան արտադրատեսակը՝ ԱՑԽՄ, E.coli, բորբոսասնկեր, «Բուրգեր» վետչինայով և պանրով արտադրատեսակը՝ ՄԱՖԱնՄՔ, ԱՑԽՄ, E.coli, «Բուրգեր» պանրով և հավով արտադրատեսակը՝ ԱՑԽՄ, E.coli, S. aureus, տաք ուտեստ խոզով և կարտոֆիլով արտադրատեսակը՝ ՄԱՖԱնՄՔ, ԱՑԽՄ, տաք ուտեստ հավով և մակարոնով արտադրատեսակը՝ ՄԱՖԱնՄՔ, S. Aureus, տաք ուտեստ տավարով և բրնձով արտադրատեսակը՝ ՄԱՖԱնՄՔ, ԱՑԽՄ, խոզի շաուրմա արտադրատեսակը՝ ՄԱՖԱնՄՔ, ԱՑԽՄ, E.coli, S. aureus ցուցանիշներով չեն համապատասխանում Մաքսային միության տեխնիկական կանոնակարգերի պահանջներին։

Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ` կասեցվել է «Կեյտերինբուրգ սերվիս» ՍՊԸ-ի արտադրական գործունեությունը մինչև հայտնաբերված խախտումները վերացնելը: 

  • Կիսվել: