Կառուցումից 60 տարի անց առաջին անգամ հիմնանորոգում ենք «Էլեկտրատրանսպորտ» ՓԲԸ-ի մասնաշենքը. Ավինյան (տեսանյութ)
Ծանոթացեք՝ Երևանի «Էլեկտրատրանսպորտ» ՓԲԸ-ի աշխատակիցների հետ: Նրանք ապահովում են, որ քաղաքի էլեկտրատրանսպորտն աշխատի անխափան: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը՝ հրապարակելով տեսանյութ:
«Իսկ մենք կառուցումից 60 տարի անց առաջին անգամ հիմնանորոգում ենք մասնաշենքը:
Հիմնանորոգումից հետո այստեղ կձևավորվի անվտանգ, բարեկարգ և ժամանակակից աշխատանքային միջավայր»,-հավելել է քաղաքապետը:


