Կարող ենք Ադրբեջանին սահմանադրություն փոխելու հայելային պահանջ ներկայացնել, բայց դա տրամաբանական չէ. Սրբուհի Գալյան
Մենք մշտապես ասել, որ մեր սահմանադրությունների և շատ սահմանադրությունների նախաբաններ նմանություններ ունեն, և այո, այդ խնդիրը, եթե խնդիր է՝ կարող է բարձրաձայնվել։ Այս մասին կառավարության նիստից հետո ասաց ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանն՝ անդրադառնալով հարցին, թե արդյոք Հայաստանը պատրաստվում է Ադրբեջանին սահմանադրության փոփոխության պահանջ ներկայացնել, քանի որ այդ երկրի սահմանադրությունն էլ Հայաստանի նկատմամբ է տարածաքային պահանջ ներկայացվում։
«Բայց մեր դիրքորոշումն այն է, որ եթե մենք խնդիր չենք տեսնում մեր սահմանադրության մեջ, և ասում ենք, որ այն, ինչ բարձրաձայնվում է, օրինակ, Ադրբեջանի կողմից՝ խնդիր չէ, և խնդիր չլինելու հավաստումը տվել է նաև մեր Սահմանադրական դատարանը, այն մարմինը, որը միակն է, որ կարող է նման հավաստում տալ, ապա ինչպես բարձրացնենք դա որպես խնդիր՝ այլ պետության համար։ Դա բացարձակ տրամաբանական չէ։
Ես վերահաստատում եմ, որ մեր Սահմանադրությունը նման խնդիր, որը բարձրաձայնվում է չի պարունակում։ Եթե հայելային դիտարկենք դա որպես խնդիր, այո, կարող ենք ասել, որ Ադրբեջանինը պարունակում են այն նույն խնդիրը, ինչը մեր Սահմանադրությունը, բայց մենք բազմաթիվ անգամներ ասել ենք, որ մեր սահմանադրությունը խնդիր չի պարունակում և իրականում այդպես է»,-ասաց նա՝ խնդրելով սահմանադրական այս փոփոխության կամ նոր սահմանադրություն ստեղծելու ճանապարհը անընդհատ չկապել Ադրբեջանի պահանջի հետ, որովհետև դա իրականում այդպես չէ։


