չորեքշաբթի, մայիս 15
15 / 5 / 2024
Կարմիրբերետավորներին նույնականացնելը հայոց հարց են դարձրել. զոհված զինծառայողի ծնող

Կարմիրբերետավորներին նույնականացնելը հայոց հարց են դարձրել. զոհված զինծառայողի ծնող

Մեզ ասացին, որ զոհված զինծառայողների ծնողներին նկատմամբ բռնություն գործադրած կարմիրբերետավորներին նույնականացնելը երկար գործընթաց է: Այս մասին այսօր Քննչական կոմիտեում հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում ասաց 44-օրյա պատերազմում զոհված զինծառայող Մխիթար Գալեյանի մայրը՝ Աստղիկ Գալեյանը՝ խոսելով սեպտեմբերի 21-ին ՛՛Եռաբլուրում՛՛ զոհված զինծառայողների ծնողների նկատմամբ տեղի ունեցած բռնության գործի  մասին:

Նա, մասնավորապես, նշեց. ՛՛Բոլորս էլ գիտենք, որ դա րոպեների հարց է, նույնականացնեն՝ ովքեր են եղել այդ բերետավորները: Երբ ամուսինս այդ գեներալի հագուստից քաշել էր, հաջորդ օրն առավոտյան ժամը 6.45-ին իմ տան դուռը ծեծել են: Բա էդ ո՞նց են արագ նույնականացրել: Մեզ արագ կարողանում են նույնականացնել, իսկ կարմիր բերետավորների դեպքում դա շատ բարդ գործընթաց է, հայոց հարցն է՛՛:

Մեկ այլ ծնող էլ ասաց, որ երկու ամսում նկարներով չեն կարողացել ճշտել այդ ոստիկաններին.

՛՛Ես հարցրեցի՝ գոնե ճշտե՞լ եք, հրաման եղե՞լ է մեզ բերման ենթարկելու այդ օրը: Այդ հարցում էլ դեռ ճշտման մեջ են: Այսինքն՝ երկու ամսում որեւէ բան չեն արել: Վերջին դեպքերը, որ եղավ, ասացին՝ զինվորականի համազգեստի նկատմամբ բռնություն, երկու ժամվա մեջ եկան տնից տարան: Ամեն ինչը միանգամից իմացան: Մենք ասում ենք՝ մենք գիտենք, ասում են՝ դե բերեք տվեք անուն, ազգանունները:

Բա դուք ինչի՞ համար եք, որ էլի ծնողները բերեն: Եթե այդպես է, դուք ռադներդ քաշեք, մենք ինքներս հետաքննություն կանցկացնենք, մեր դատաստանն էլ կտանք: Քննիչի հայացքից էլ տեսնում ենք, որ իրենք էլ կուզենային, որ կարգերը փոխված լինեին, երկու ժամվա մեջ այս ամենը փակեին: Երեւում էր, որ սրտացավություն կա, բայց կաշկանդվածությունը երեւաց: Քանի այս իշխանությունն է, որեւէ հարց չի լուծվի: Տպավորությունն այդպես է՛՛,-նշեց նա:

  • Կիսվել: