երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Կարմիր խաչը դեռ չի տեսակցել Հայաստանում ձերբակալված Ադրբեջանի ԶՈւ երկու զինծառայողների հետ

Կարմիր խաչը դեռ չի տեսակցել Հայաստանում ձերբակալված Ադրբեջանի ԶՈւ երկու զինծառայողների հետ

Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչները դեռ չեն այցելել Հայաստանում ձերբակալված Ադրբեջանի ԶՈւ երկու զինծառայողներին։

«ԿԽՄԿ ներկայացուցիչները ՀՀ իշխանությունների հետ գտնվում են երկխոսության փուլում, որի նպատակն է անհապաղ տեսակցության հնարավորությունը։ Տեսակցություն դեռ տեղի չի ունեցել», -InfoPort.am-ին ասաց Հայաստանում ԿԽՄԿ պատվիրակության հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին: 

Նա նաև նշեց, որ ԿԽՄԿ ներկայացուցիչները կապի մեջ են ադրբեջանցի զինծառայողների ընտանիքների հետ։

Նշենք, որ ադրբեջանցուն 3 օր անց հայտնաբերել էին Կապանի տարածքում, վնասազերծել ու իրավապահներին ահազանգել Սյունիքի մարզի Աճանան գյուղի երիտասարդները:

Հիշեցնենք՝ ապրիլի 10-ին Հայաստանի սահմանը հատել էին ադրբեջանցի երկու զինվորական, մեկը նույն օրը ձերբակալվել էր Սյունիքի Աշոտավան գյուղում, մյուսին 3 օր է՝ փնտրում էին իրավապահները: Նրանք եղել են Սյունիքի մարզի Բնունիս համայնքում: Բնակիչները պատմել են, որ այդ ադրբեջանցիները բնակիչներից մեկի տան դուռը երկար թակել են, տանտիրուհին բացել է դուռը, տեսել դիմակավորված զինվորականների, դուռը փակել ու զանգահարել է Ոստիկանություն:

 

  • Կիսվել: