ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Կարմիր խաչ միջազգային կոմիտեի հայաստանյան գրասենյակի մոտ կազմակերպված բողոքի ակցիան կշարունակեն երկուշաբթի

Կարմիր խաչ միջազգային կոմիտեի հայաստանյան գրասենյակի մոտ կազմակերպված բողոքի ակցիան կշարունակեն երկուշաբթի

Կարմիր խաչ միջազգային կոմիտեի հայաստանյան գրասենյակի մոտ բողոքի ակցիա անող քաղաքացիները դադարեցրին ակցիան. այն կշարունակեն երկուշաբթի։

Ակցիայի մասնակիցներից մեկն ասաց. ՛՛Հույսեր կան, կարող ենք հասնել տեղափոխմանը։ Դրական պատասխանի դեպքում մեր շնորհակալությունը կհայտնենք Կարմիր խաչին, իսկ եթե մեզ խաբեն, նորից կշարունակենք մեր պահանջը։ Ընտանիքին անընդհատ խաբում են, ասում են՝ շուտով կտանենք, բայց չեն տանում, սա անընդունելի է։ Ընդամենը 21 տարեկան աղջկա աճյունի մասին է խոսքը, բայց անգամ սա է խոչընդոտվում՛՛։

Ավելի վաղ հայտնել էինք, որ փակել էին կոմիտեի մուտքը եւ պահանջում էին անհապաղ քայլեր ձեռնարկել օգոստոսի 14-ին Երեւան-Գյումրի ավտոճանապարհին՝ Լանջիկ գյուղի մոտակայքում, 11 մարդու կյանք խլած ողբերգական վթարի հետեւանքով մահացած Հելեն Դադայանի դին Արցախ տեղափոխելու համար։

Բաքուն, սակայն, թույլ չի տալիս Հելենի մարմինը տեղափոխել Արցախ, իսկ Կարմիր խաչից կոնկրետ չեն նշում՝ ինչ հիմնավորմամբ է Ադրբեջանն արգելում դիակի տեղափոխումը:

Նշենք, որ Հելեն Դադայանն Մարտունիի Ճարտար քաղաքից էր։

  • Կիսվել: