կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
Կարմիր գրքում գրանցված սոսիների բնաբաժակները բացվել են և մաքրվել շինարարական աղբից. լուսանկար

Կարմիր գրքում գրանցված սոսիների բնաբաժակները բացվել են և մաքրվել շինարարական աղբից. լուսանկար

«Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» կազմակերպության Ագրոնոմիական բաժի մասնագետների կողմից բացվել են Կարմիր գրքում գրանցված սոսիների բնաբաժակները, մաքրվել շինարարական աղբից։ Տեխնիկայից վնասվածքների հատվածներում իրականացվել են դենդրոպաթոլոգիական աշխատանքներ։

Հիշեցնենք, որ Մաշտոցի 52 հասցեում կառուցվող հյուրանոցի դիմաց գտնվող, Կարմիր գրքում գրանցված սոսիները վնասվել և ապօրինի մասնակի հատվել էին: Հողի վիճակը գնահատելու և լաբորատոր փորձաքննության համար տեղում հրավիրվել էին հողագիտության ինստիտուտից մասնագետներ, կատարվել էր հողի նմուշառում: Կենսունակությունը գրեթե կորցրած ծառի արմատային համակարգի մոտ հայտանբերվել էին  քիմիական նյութեր և հատուկ սարքով արված անցքեր:

  • Կիսվել: