ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Կարմիր գլխարկները երևի ամոթից սևացել են, հիմա սև գլխարկով են. Բագրատ Սրբազան

Կարմիր գլխարկները երևի ամոթից սևացել են, հիմա սև գլխարկով են. Բագրատ Սրբազան

Ստում են, թե ոստիկանները բնակիչներին չեն հարվածել, տեսանյութերը կան։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանը։

«Հիմա, երբ պարզապես փորձում ենք այցելել Կիրանցի բնակիչներին, արգելեցին։ Ժողովուրդն է փորձում հասնել այստեղ։ Մենք կանգնած սպասում ենք, փոխոստիկանապետը մեքենայից իջել, բղավելով հարձակվել է մեզ վրա, թե մենք սադրում և հրահրում ենք։ Էսքան անպրոֆեսիոնալ... թե ո՞նց է հասել փոխոստիկանապետ։ Ասենք, հա, մեկը որ հասել ա վարչապետ, փոխոստիկանապետ կլինի ու կլինի։ Ես ի՞նչ պետք է անեմ դատարկ ձեռքերով, այնտեղ էլ ոստիկաններն են սև գլխարկներով, մի ժամանակ կարմիր գլխարկով էին, հիմա սև են դարձել, երևի ամոթից սևացել են»,-ասաց Սրբազանը։

  • Կիսվել: