երկուշաբթի, օգոստոս 3
3 / 8 / 2026
Կարմիր բերետավորը Համբիկ Սասունյանին բերման ենթարկելիս բռունցքով հարվածել է նրան

Կարմիր բերետավորը Համբիկ Սասունյանին բերման ենթարկելիս բռունցքով հարվածել է նրան

Կարմիր բերետավորը «Հայկական Ցեղասպանության Արդարության մարտիկներ» գաղտնի կազմակերպության անդամ Համբիկ Սասունյանին բերման ենթարկելիս բռունցքով հարվածել է նրան։ Այս մասին նա պատմել է լրագրողներին։

Նա նշել է, որ գնալու է իրավական ճանապարհով և այդ քայլն արած անձը ենթարկվելու է պատասխանատվության։

Նշենք, որ Բագրատ Սրբազանը ԵՊՀ այցից հետո գնալու է Ժուռնալիստների միություն, այնուհետեւ Գարեգին Նժդեհի հրապարակ։ Այսօր նույնպես վաղ առավոտից լայնամասշտաբ բողոքի անհնազանդության ակցիաներ են կազմակերպվել, փակվել են փողոցներ։ Կարմիր բերետավորները երթի մասնակիցներից շատերին բերման են ենթարկել՝ բիրտ ուժի գործադրմամբ։

 

  • Կիսվել: